Վենետիկը շատ ավելի կարևոր բան է ասել երեք օր առաջ. պատգամավորը՝ Արփինե Հովհաննիսյանին
Արփինե Հովհաննիսյանը կոկորդ է պատռում Արմնյուզի եթերում Սահմանադրական դատարանի անդամների մի մասի լիազորությունների դադարեցման մասին Վենետիկի հանձնաժողովի դեռևս չհրապարակված կարծիքի առնչությամբ։ Էլ ցնցումներ, էլ որոտընդոստ հաթաթաներ։ Թե բա Վենետիկը ձեզ սա ա ասել, Վենետիկը ձեզ նա ա ասել։ Ես ձեզ ասում եմ արեեեեք, արեեեեեք:
Հուսանք տիկինը Վենետիկի բոլոր ասածներն է այդքան մանրամասն կարդում ու վերլուծում։ Իսկ Վենետիկը շատ ավելի կարևոր բան է ասել երեք օր առաջ․ "ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՌԱՑՐԵԼ Է ՕԼԻԳԱՐԽԻԿ ՌԵԺԻՄԸ"։ Տեսնես ի՞նչ օլիգարխիկ ռեժիմ նկատի ուներ հարգարժան պարոն Բուքիքիոն, և ի՞նչ կապ ունի տիկին Հովհաննիսյանն այդ օլիգարխիկ ռեժիմի հետ։ Սենց է՞լ անորոշ վիճակ։
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսնուքյան գրառումը
Կարծիքներ