Կուրիլյան կղզիների մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները երեքշաբթի, տեղական ժամանակով ժամը 10:39-ին 4,9 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օնեկոտան կղզուց (Կուրիլյան կղզիների հյուսիսային խումբ) 101 կմ հեռավորության վրա, օջախի խորությունը եղել է 31 կմ»,- հայտնել են մասնաճյուղից։
Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Ճշգրիտ տվյալներ դեռ հավաքվում են։
Կարծիքներ