Ինքնասպանություն Երևանում. 29-ամյա երիտասարդը նետվել է Կիևյան կամրջից
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Այս պահին, ըստ աղբյուրի, նշած հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Պարեկները սահմանազատել են տարածքը։
Կայքի տեղեկություններով, մահացածը Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Պ-ն է։
Կարծիքներ