Կատարյալ ձախողում. Նորվեգիա-Հայաստան` 9:0

Կատարյալ ձախողում. Նորվեգիա-Հայաստան` 9:0

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման 16-րդ րոպեին Հայաստանի ազգային ընտրանին մնաց 10 ֆուտբոլիստով: Ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Արման Հովհաննիսյանը, ով խախտեց կանոնները Հոլանդի դեմ խաղում: Նորվեգիայի ընտրանին օգտագործեց ստացած առավելությունը 24-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով գնդակը Յուրչենկոյի պաշտպանած դարպասն ուղարկեց Էրլինգ Հոլանդը: Հաջորդող մի քանի րոպեներին ընթացքում Հայաստանի ընտրանին երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը: Նախ նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Քինգը, ով հետո նաև դարձավ դուբլի հեղնակ և գոլ գնդակ էլ խփեց Տորսվեդտը: Մինչ ընդմիջում, Նորվեգիան խփեց 5-րդ գնդակը` դուբլի հեղինակ դարձավ Հոլանդը:

Երկրորդ կեսում Նորվեգիան խփեց նաև 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ գնդակները:

Նորվեգիա-Հայաստան` 9:0:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում