Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի, մահացածը Երևանի բնակիչ, 36-ամյա Հ.Դ.-ն էր: Նախնական տեղեկություններով նա  ընկել է նշված շենքի 7-րդ հարկից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում