ԱՄՆ պատժամիջոցները լրջորեն խախտում են միջազգային նորմերը. Լյու Պենգյու
Չինացի պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցները լրջորեն խախտում են միջազգային հարաբերությունները կարգավորող կանոնները։ Այդ մասին երկուշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենգյուն, երբ իրեն խնդրել են մեկնաբանել Պետդեպարտամենտի սահմանափակումները։
«Չինաստանում, այսպես կոչված, մարդու իրավունքների խնդիրներ՝ ըստ ամերիկյան կողմի, գոյություն չունեն: Կրոնի ազատությունը, մամուլի ազատությունը և չին ժողովրդի այլ իրավունքները լիովին պաշտպանված են»,- ընդգծել է դիվանագետը։
Կարծիքներ