Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է, սա մեծ երջանկություն է. Ալիև
Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։
Այս մասին օկուպացված Վարանդայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այն համարելով մեծ երջանկություն:
«Մինչև «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացման առաջին փուլի ավարտը (մինչև 2026 թ. վերջ) Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում կապրի 22 հազար մարդ, իսկ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, ընդհանուր առմամբ, 140 հազար մարդ։ Սա, եթե կարելի է ասել, նվազագույն ցուցանիշ է»,- նշել է նա։
Ալիևը վստահություն է հայտնել, որ մինչ այդ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր վերադարձողներն ավելի շատ կլինեն։
Կարծիքներ