ԱՀԿ-ն խորհրդակցություն կանցկացնի կապիկի ծաղիկի վիրուսի վտանգը գնահատելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն կանցկացնի՝ քննարկելու, թե արդյոք մարդկանց շրջանում տարածվող կապիկի ծաղիկի վիրուսը վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նախատեսվում է, որ հանդիպումը կկայանա հունիսի 23-ին։
Տարեսկզբից գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման 1,6 հազար դեպք, ևս 1,5 հազար մարդ կասկածի տակ է։ Վարակվածներից 72-ը մահացել է: Ընդհանուր առմամբ, վիրուսը հայտնաբերվել է 39 երկրներում։
Վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ 1958 թվականին, իսկ մարդկանց մոտ՝ 1970 թվականին։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Դրա ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմությունը, ցանը, քորը և մկանային ցավերը։
Կարծիքներ