Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում