Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի նոր բռնկման պատճառները

Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի նոր բռնկման պատճառները

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի նոր բռնկումն առաջացել է կարանտինային ռեժիմի թուլացման և վատ պահպանման պատճառով: Այս մասին նշված է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

«Բռնկումն առաջացել է այլ երկրներից վարակվածների ժամանելով, ինչպես նաև վարակված ապրանքների ներմուծման հետևանքով: Գլխավոր պատճառը` տեղում կարանտինային ռեժիմի սխալ վերահսկողությունն է, աշխատակիցների ոչ այնքան արդյունավետ աշխատանքը»,- նշել է կոմիտեի ղեկավար Մա Սյովեյը:

Պաշտոնյան հավելել է, որ Չինաստանի իշխանությունները պետք է վերացնեն մի շարք թերությունները, որոնց հետևանքով երկրի հյուսիսային շրջանում նոր բռնկումներ են առաջացել:

Չինաստանը վարակվածների թվով աշխարհում 83-րդն է: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 88 հազար 118 է: Մեկ օրում գրանցվել է վարակման 130 նոր դեպք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում