Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի, Տաշիրի և Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում