Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի ուղերձը խորհրդարանական վեհաժողովին
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի ուղերձը խորհրդարանական վեհաժողովին.
Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ,
Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին զեկույցների համար և նշել, որ ինձ համար պատիվ է ուղերձ հղել այս հարգելի լսարանին:
Նախորդ տարին չափազանց բարդ էր բոլորիս համար: Մենք ստիպված էինք պայքարել համավարակի դեմ և դեռ միասնական պայքար ենք մղում հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում ենք մինչ օրս:
Դժբախտաբար, անցյալ տարի Հայաստանը ստիպված էր պայքարել երկու ճակատով. մեկը՝ անտեսանելի մահացու վարակի դեմ, իսկ մյուսը իրական պատերազմում՝ Արցախը պաշտպանելու համար:
Ադրբեջանը սանձազերծեց ագրեսիա Արցախի և նրա ժողովրդի նկատմամամբ համավարակի ընթացքում՝ Թուրքիայի և Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, անտեսելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հրատապ կոչին՝ աշխարհի բոլոր անկյուններում համաշխարհային հրադադար հաստատելու և համամարդկային վտանգի չեզոքացման վրա կենտրոնանալու մասին:
Հակառակ միջազգային հանրության կոչերին, Ադրբեջանը, կարծես, առիթից օգտվեց։
Պատերազմն ակնհայտորեն շատ բացասական ազդեցություն ունեցավ COVID-19 դեպքերի աճի վրա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատերազմը հանգեցրեց ակտիվ դեպքերի աճի մինչև 400%, ինչը 5 անգամ գերազանցում է պատերազմից առաջ եղած արդյունքները։ Չափազանց խոսուն է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցի վրա օգտագործեց գերճշգրիտ բալիստիկ հրթիռներ:
Ադրբեջանը միշտ ունեցել է ցեղասպան և ֆաշիստական գաղափարախոսություն և հայտնի է մարդու իրավունքների վատ ցուցանիշներով, նույնիսկ առանց իր ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների ընդարձակ ցուցակի: Մինչ օրս Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է պահպանել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարության պայմանները, համաձայն որի ՝ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Այնուամենայնիվ, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է ազատել հայ ռազմագերիներին և մինչ օրս հերքում է նրանց գոյությունը: Մենք հայցում ենք ձեր ուշադրությունը այս կապակցությամբ և կոչ ենք անում Եվրանեսթին հետևել ատելության քարոզին և հայերի նկատմամբ անհանդուրժողականության դրսեվորման դեպքերին, ներառյալ` բարձրագույն քաղաքական մակարդակում:
Կցանկանայի շեշտել, որ մեր պատվիրակությունը գնահատում է բազմաբնույթ համագործակցությունը, և կարծում եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք միասին հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ:
Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին և Եվրանեսթ ԽՎ-ին արդյունավետ համագործակցության համար և հավաստիացնել, որ մեր պատվիրակությունը պատրաստ է արդյունավետ և հուսալի համագերծակցության :
Շնորհակալություն ուշադրության համար։
Կարծիքներ