Տարածելով ապատեղեկատվություն, արմատացնում ենք ադրբեջանաթուրքական կողմի սադրիչ գաղափարները

Տարածելով ապատեղեկատվություն, արմատացնում ենք ադրբեջանաթուրքական կողմի սադրիչ գաղափարները

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մարտական գործողություններին զուգահեռ ունենք նաև այլ պայքար, որը ծավալվում է մեդիադաշտում։

Հակառակորդը գրոհում է այս տիրույթում ողջ ուժգնությամբ, սակայն, ունենք հաղթանակի մեծ ներուժ և պատասխան հարվածը պետք է լինի արժանի։

Տարածելով ապատեղեկատվություն, արմատացնում ենք ադրբեջանաթուրքական կողմի սադրիչ գաղափարները

մեր ինքնագիտակցության մեջ։

Այս կերպ ոչ միայն չենք օգնում, այլև խաթարում ենք մեդիա ոլորտի բնականոն աշխատանքը, աջակցում թշնամուն խուճապ ստեղծելու հարցում։

Պետք է մաքսիմալ մեդիա գրագիտություն և զգոնություն դրսևորենք՝ առաջնագծում հակառակորդի դեմ կյանքի գնով Հայրենի հողը պաշտպանող մեր զինվոր եղբայրների ոգին անկոտրուն ու թիկունքը ամուր պահելու համար։

Տեսլականը հստակ է և մեկը՝ #ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ

Ուստի այդ նպատակը հասանելի կլինի, եթե օգտվենք միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում