Կանադան կոչ է արել չմեկնել Բելառուս՝ Ուկրաինայի հետ «հակամարտության վտանգի պատճառով»
Կանադայի ԱԳՆ-ն կոչ է արել երկրի քաղաքացիներին խուսափել անհարկի ուղևորություններից Բելառուս՝ Ուկրաինայի հետ զինված հակամարտության վտանգի պատճառով։
«Խուսափեք Բելառուս ոչ էական ճանապարհորդություններից՝ տեղական օրենքների կամայական կիրառման և Ուկրաինայի հետ զինված հակամարտության ռիսկի պատճառով»,- ասվում է Կանադայի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն նշել է, որ Լեհաստանում Կանադայի դեսպանատան հնարավորությունները «չափազանց սահմանափակ են»։ Կանադայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին մտածել Բելառուսից հեռանալու մասին։
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող տարածքի համար առաջարկվում է «խուսափել բոլոր ճանապարհորդություններից»: Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքի մասին է՝ Գոմելի և Բրեստի շրջանների։ Կանադայի ԱԳՆ-ն որպես նման հանձնարարականի պատճառ նշում է «ընթացիկ բելառուսա-ռուսական համատեղ զորավարժությունները», ինչպես նաև Ուկրաինայի հետ «զինված հակամարտության» վտանգը։
Կարծիքներ