Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Նախարարը առաջին կանգառը կատարել է Գանձակ համայնքում, որտեղ մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ծանոթացել է ներհամայնքային 2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Շինարարության պատասխանատուները նախարարին են ներկայացրել կատարվող աշխատանքների մանրամասները և ընթացիկ փուլը։
Այնուհետև նախարարը դիտարկել է Երանոսից Լիճք 7 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի ասֆալտապատման ընթացքը, իր դիտողությունները ներկայացրել ճանապարհի որակի առնչությամբ՝ հորդորելով շինարարության պատասխանատուներին շտկել նկատված թերությունները։
Սուրեն Պապիկյանը եղել է նաև Մարտունի քաղաքով անցնող մայրուղու շինարարական հրապարակում, հետևել պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող ճանապարհի ենթակառուցվածքների բարեկարգման, մասնավորապես՝ ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքներին։
Այցի շրջանակում նախարար Պապիկյանը ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրով Լիճք համայնքում ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որն իրականացնում է նախկինում արտերկրում գործող հայկական շինարարական ընկերությունը։
Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ նախորդ տարիներին արտերկրում իրենց գործունեությունը ծավալած ընկերության շինարարները այս տարի արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն նախապատվությունը տվել են Հայաստանը շենացնելու գործում իրենց մասնակցությունն ունենալուն։
Սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին հետևելու նպատակով նախարարը այցելել է նաև Վարդենիկ և Մեծ Մասրիկ համայնքներ, որտեղ համապատասխանաբար ընթանում են ճանապարհաշինարարական և մշակույթի տան կառուցման աշխատանքներ։
«Շատ էական է, որ համայնքները իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում և առկա ֆինանսական ներուժը ուղղում սեփական համայնքի բարեկեցությանը։ Վարդենիկը սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ աչքի ընկնող համայնքներից է»,- նկատել է նախարարը։ Նախորդ տարի Վարդենիկում 11 փողոց է ասֆալտապատվել, այս տարի ևս 12-ը ասֆալտապատվում է։
Նախարարը աշխատանքային այցն ավարտվել է Շորժա-Վարդենիս ճանապարհի շինհրապարակում, որտեղ այս պահին ընթանում են հիմնանորոգվող շուրջ 20կմ երկարությամբ ճանապարհի ասֆալատապատման աշխատանքները։ Հիշեցնենք, որ 2019թ հիմնանորոգվել էր այս մայրուղու 12,5 կմ հատվածը։
Վերջին անգամ այստեղ շինարարական աշխատանքներ կատարվել են շուրջ 50 տարի առաջ։ Այս տարածաշրջանի համար և, մասնավորապես, Սևանի այս ափի հարակաից տարածքների զարգացման համար, այն ունի դարակազմիկ նշանակություն, քանի որ շուրջ 20 կմ ճանապարհը, որը նախկինում եղած շինարարական ներուժի և տեխնիկայի պայմաններում հնարավոր էր վերանորոգել երկու տարվա ընթացքում, մի քանի ամսվա ընթացքում կարողացանք ավարտել»,-ընդգծել է նախարար Պապիկյանը:
Կարծիքներ