Գերմանիան հայտարարել է, որ շարունակում է աջակցել Աբդուլլահ Համդուկին Սուդանի վարչապետի պաշտոնում
Գերմանիան Սուդանում տեղի ունեցողը համարում է ռազմական հեղաշրջում եւ շարունակում է աջակցել Աբդուլլահ Համդուկին՝ որպես երկրի վարչապետ։ Չորեքշաբթի այս հայտարարությունն արել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ԺՊ Հայկո Մաասը։
«Սուդանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը իրադարձությունների աղետալի զարգացում է: Այն երկիրը դնում է վտանգավոր դրության մեջ և կասկածի տակ է դնում Սուդանի ժողովրդավարական և խաղաղ ապագան, որի համար միջազգային հանրությունը քրտնաջան աշխատել է», - ասել է Մաասը:
«Ես խստորեն դատապարտում եմ հեղաշրջմանը մասնակցած զինվորականների գործողությունները, ովքեր ոչ միայն անօրինական կերպով ձերբակալեցին վարչապետ Համդուկին և այլ մարդկանց, այլև ուժ կիրառեցին նրանց դեմ, ովքեր փողոց էին դուրս եկել՝ ի պաշտպանություն Սուդանի ժողովրդավարության», - ասել է նա։
Կարծիքներ