Բելառուսի նախագահական ընտրությունները Պուտինը կայացած է անվանել

Բելառուսի նախագահական ընտրությունները Պուտինը կայացած է անվանել

Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները կայացած է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ելնում ենք նրանից, որ ընտրությունները կայացել են»,-ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով 80,1% ձայներով արդեն 6-րդ անգամ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունը կարծում է, որ հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան: Արդյունքների հրապարակումից հետո երկրում բողոքի զանգվածային ալիք է բարձրացել: Ակցիայի առաջին օրերին ուժայինները ճնշում են գործադրել ցուցարարների նկատմամբ՝ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռեզինե փամփուշտներ կիրառելով, ապա անցել են ուժային մեթոդներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում