Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղազախստանը «պակաս հյուրընկալ է դարձել»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղազախստանը «պակաս հյուրընկալ է դարձել», փոխանցում է lenta.ru-ն։
Մայիսի 21-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստը: Ի սկզբանե հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Ղազախստանի մայրաքաղաքում, սակայն ավելի ուշ որոշում է կայացվել այն կազմակերպել տեսակոնֆերանսի ձևաչափով, ինչի կապակցությամբ Լուկաշենկոն իր ելույթի սկզբում ասել է․ «Ես կարծում եմ՝ նախկինում Ղազախստանն ավելի հյուրընկալ էր․ որպես նախագահող երկիր՝ հյուրերին հրավիրում էր հանդիպումների, իսկ այժմ, չգիտես ինչու, այդպես չէ»։
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Բելառուսի առաջնորդին «ավանդաբար հիշվող ելույթի համար»՝ պարզաբանելով, որ Ղազախստանը մտահոգված է միջոցառման մասնակիցների առողջությամբ:
«Ես կոչ եմ անում իմ գործընկերներին չկասկածել մեր հյուրընկալության վրա։ Այդ հանդիպումն առցանց անցկացնելու մասին որոշումն ընդունվել է բոլոր կողմերի համաձայնությամբ» - ասել է Տոկաևը։
Կարծիքներ