Լեհական ռազմական ուղղաթիռները հսկելու են Բելառուսի հետ սահմանը

Լեհական ռազմական ուղղաթիռները հսկելու են Բելառուսի հետ սահմանը

 Լեհաստանի իշխանությունները ռազմական ուղղաթիռներ են ներգրավել լեհ-բելառուսական սահմանին՝ իրավիճակի վերահսկման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի Twitter- ում  հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը:

«Բելառուսի հետ սահմանի հուսալիության ապահովումը ներկայումս լեհական բանակի և սահմանապահների հիմնական խնդիրն է: Սահմանապահ սպաներին արդեն աջակցում է մոտ 3 հազար զինվոր: Մոտ օրերս ռազմական ուղղաթիռները օդային հսկողություն կիրականացնեն սահմանի երկայնքով», - ասել է նախարարը:

Օգոստոսի սկզբից մոտ 14 հազար միգրանտ փորձել է ապօրինի հատել Լեհաստանի սահմանը Բելառուսի տարածքից: Այս փորձերի մեծ մասը կանխվել է սահմանապահների կողմից: Ավելի քան 1,5 հազար անօրինական միգրանտներ ձերբակալված են և գտնվում են Լեհաստանի հատուկ կենտրոններում:

Իշխանությունները պարզել են, որ նրանցից շատերը կարող են վտանգ ներկայացնել երկրի համար, քանի որ կապված են ահաբեկչական կազմակերպությունների և հանցավոր խմբավորումների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում