Եվրահանձնաժողովը հայտարարել Է Լեհաստանի դեմ դատական հայց հարուցելու մասին
Եվրահանձնաժողովը հայտարարել Է Եվրոպայի արդարադատության դատարանում Լեհաստանի դեմ հայց հարուցելու մասին՝ այդ երկրում դատավորների իրավունքների և դատական համակարգի անկախության սկզբունքի խախտման համար: Այդ մասին հայտարարել Է արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը մարտի 31-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։
Եվրահանձնաժողովի և լեհական ընդդիմության քննադատությունն Է հարուցել դատական համակարգի բարեփոխման մասին օրենքը, որը մասնավորապես, ենթադրում Է դատավորների կարգապահական պատասխանավտություն քաղաքական բնույթի գործողությունների համար: Լեհաստանի Գերագույն դատարանը նշել Է, որ բարենորոգումը կարող Է հանգեցնել երկրի հեռացման Եվրամիությունից:
«Եվրահանձնաժողովը կարևոր որոշում Է ընդունել Լեհաստանում դատավորների իրավունքների և իրավական պետության պաշտպանության վերաբերյալ, Եվրահանձնաժողովը որոշում Է ընդունել Եվրոպայի արդարադատության դատարանում Լեհաստանի դեմ հայց հարուցելու մասին»,- հայտարարել Է նա:
Կարծիքներ