Նյու Յորքի իշխանությունները հավանություն են տվել մարիխուանայի օրինականացմանը
Նյու Յորք նահանգի օրենսդիր մարմնի Վերին պալատը օրինագիծ է ընդունել բժշկական նպատակներով մարիխուանայի վաճառքն օրինականացնելու մասին, հաղորդում է CNBC-ն:
Օրինագծին կողմ է քվեարկել 40 և դեմ՝ 23 օրենսդիր: Նշվում է, որ եթե փաստաթուղթը ստորագրվի, ապա Նյու Յորքը կդառնա երկրի 15-րդ նահանգը, որտեղ օրինականացվում է թմրանյութի ռեկրեացիոն նպատակով օգտագործումը:
Նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ նոր օրենսդրությունը կբարելավի քաղաքի փողոցների անվտանգությունը:
«Ես անհամբեր սպասում եմ այս օրենքի ստորագրմանը»,- հավելել է Կուոմոն:
Կարծիքներ