Ինչ անել, եթե ջրածախսը կասկածի տեղիք է տալիս․ «Վեոլիա Ջուր»
Նման դեպքում հարկ է դիմել Բաժանորդների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել «Հեռախոսային կենտրոն»՝ ջրաչափի արտահերթ ստուգաչափման համար։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուրը»։
«Իսկ գրավոր՝ կարելի է դիմում ներկայացնել կայքի «Հետադարձ կապ» բաժնի եւ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:
Ջրաչափի ստուգաչափումն իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ՝ իր հաշվին, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդի նախաձեռնությամբ ջրաչափի արտահերթ ստուգաչափման արդյունքում ջրաչափի խախտում չի արձանագրվել։
Այս դեպքում Բաժանորդը պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված անհրաժեշտ ծախսերը՝ Չափագիտական մարմնի (ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիա՝ Երևան, Շիրակի 94, Աէրացիա կայանի տարածք) փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում»,-նշվում է պարզաբանման մեջ։
Կարծիքներ