Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումը կամրապնդի ՆԱՏՕ-ի դիրքերը Ծայր Հյուսիսում. Ստոլտենբերգ
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կամրապնդի դաշինքի դիրքերը Ծայր Հյուսիսում, ինչպես նաեւ հնարավորությունները բալթյան երկրների դիրքերի ամրապնդման համար: Այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղարը գրել Է կանադական The Globe and Mail թերթի համար մեկնաբանությունում, որը հրապարակվել Է օգոստոսի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությամբ արկտիկական ութ երկրներից յոթը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունն զգալիորեն կամրապնդի մեր դիրքերը Ծայր Հյուսիսում, ինչպես նաեւ մեր բալթյան դաշնակիցների ուժեղացման հնարավորությունները»,- կարծում Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ