Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին

Ենթադրել եմ, որ ընկալվելու է որպես գործիք. Քոլոյանը՝ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին

Lրագրողների հետ զրույցում Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը անդրադարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակը ցույց տվող ժամացույցները ռադիոտան պատից կախելու իր որոշմանը՝ նշելով, որ ընդամնեը կախել է մեխանիզմ, որը ցույց է տալիս որոշակի քաղաքի ժամ:

Հարցին, դա արդյո՞ք պաշտոնական Բաքվին սիրաշահելու փորձ էր՝ Քոլոյանը պատասխանել է.

«Ինձ ամենաքիչը հետաքրքրում է՝ պաշտոնական Բաքվում ինչ են մտածել»։

Արդյո՞ք նման որոշում ընդունելիս հաշվի չի՞ առնվել հանգամանքը, որ Հանրային ռադիոյում  աշխատողներ կան, որոնց երեխաները զոհվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով՝ Քոլոյանը պատասխանել է.

«Նախ արդեն չկա ժամացույցը: Ենթադրել եմ, որ դա պետք է ընկալվի ընդամենը որպես մեխանիկական գործիք, որը ցույց է տալիս ժամ, ընդամենը դա, հոգեբանական ճնշումը չեմ ենթադրել, որ կարող է լինի։ Հետագայում, կոլեկտիվում խոսել ենք, որոշել ենք Բաքվի ժամացույցից հրաժարվել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում