Բելառուսը և Վիետնամը մտադիր են ընդայնել փոխհամագործակցությունը բիզնեսի ոլորտում

Բելառուսը և Վիետնամը մտադիր են ընդայնել փոխհամագործակցությունը բիզնեսի ոլորտում

Բելառուսը և Վիետնամը շահագրգռված են բիզնեսի գծով փոխհամագործակցության ընդլայնմամբ: Այդ մասին Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի (ԲելԱԱՊ) փոխնախագահ Դենիս Մելեշկինը հայտնել է «Բելառուս-Վիետնամ. ռազմավարական տնտեսական գործընկերության նոր հորիզոններ» առցանց ռեժիմով բիզնես-հանդիպմանը՝ տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությանը:

«Մեր երկրների փոխհամագործակցությունը դինամիկորեն զարգանում է, միայն վերջին տարիների ընթացքում տեղի են ունեցել նշանակալի այցեր ինչպես քաղաքական բնույթի, այնպես էլ գործարար, կայացել են ամենաբարձր մակարդակի, բիզնեսի ներկայացուցիչների հանդիպումներ, անցկացվում են մի շարք ցուցահանդեսային միջոցառումներ, համաժողովներ, որտեղ բիզնեսը կերտում է փոխշահավետ համագործակցություն: Այդ ամենը խոսում է այն մասին, որ Բելառուսը և Վիետնամը շահագրգռված են բիզնեսի գծով փոխհամագործակցության ընդլայնմամբ»,-նշել է ԲելԱՊՊ-ի փոխնախագահը:

Երկրների միջև լավ է զարգացած միջտարածաշրջանային համագործակցությունը. Մինսկը և Բելառուսի գործնականում բոլոր մարզերը համապատասխան համաձայնագրեր ունեն Վիետնամի հետ: «Բացի առևտրաարդյունաբերական համագործակցությունից, մենք համագործակցում ենք սոցիալական և մշակութային ոլորտներում: Այդ ամենը նպատակաուղղված է փոխադարձ կապերի ընդլայնմանը, օգնում է փոխադարձ առևտրին, ավելացնում մեր ապրանքաշրջանառությունը, իսկ այն վերջին տարիներին աճել է մի քանի անգամ: Ես հուսով եմ, որ նաև այսօրվա միջոցառումը կնպաստի Բելառուսի և Վիետնամի տնտեսական ինտեգրացմանը»,-ընդգծել է Դենիս Մելեշկինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում