Ռուսաստանը եւ Չինաստանը շուրջ 20 համաձայնագիր կստորագրեն էներգետիկական համաժողովում

Ռուսաստանը եւ Չինաստանը շուրջ 20 համաձայնագիր կստորագրեն էներգետիկական համաժողովում

 Ռուսաստանը եւ Չինաստանը շուրջ 20 համաձայնագիր կստորագրեն Ռուս-չինական Էներգետիկական երրորդ բիզնես-համաժողովում: Այդ մասին պատմել Է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, որը համաժողովի կազմակերպիչներից մեկն Է:

«Այս տարի ռուսաստանյան եւ չինական ընկերությունների միջեւ համաժողովի շրջանակներում պլանավորվում Է շուրջ 20 խոշոր համաձայնագրի ստորագրում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ Էներգառեսուրսների մատակարարումները, տեխնոլոգիաների փոխանցումը, համատեղ հետազոտությունները, մասնակցությունը գնումներին, կադրերի պատրաստումը, կրթությունը»,-ասել Է Սեչին՝ ելույթ ունենալով համաժողովի բացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում