ՀՊԼ. «Փյունիկը» սեփական հարկի տակ պարտվել է «Ուրարտուին»

ՀՊԼ. «Փյունիկը» սեփական հարկի տակ պարտվել է «Ուրարտուին»

Fastex ՀՊԼ 17-րդ տուրի խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ պարտվեց «Ուրարտուին»:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։ Հանդիպման առաջին գոլի հեղինակը 63-րդ րոպեին դարձավ Մակոս Ժունիորը։ Երկրորդ գոլը գրանցվեց 84-րդ րոպեին․ աչքի ընկավ Իվուն, իսկ 90-րդ րոպեին Դմիտրո Խլյոբասը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3-0։

Այս խաղից հետո «Ուրարտուն» 47 միավոր ունի իր ակտիվում և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Փյունիկն» իր ակտիվում ունի 34 միավոր և երրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում