Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ որտեղ է գտնվում երեկ առևանգված Վագիֆ Խաչատրյանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Լաչինի միջանցքում Լ 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք փոխադրելո առնչությամբ:
Գերատեսչությունը փաստացի հաստատել է, որ Խաչատրյանը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժում ստանալու նպատակով, սահմանային անցակետից տեղափոխվել է ադրբեջանցի սահամնապահների կողմից: Նշվում է, որ նա տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկը, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, թե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքական մանիպուլյացիաների է դիմել՝ շեղելու համար միջազգային հանրության ուշադրությունը և իբր «լիովին անհիմն» մեղադրանքներ են ներկայացվում:
Կարծիքներ