Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերին

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերին

Գազայի հատվածի զինյալները երկու հրթիռ են արձակել Միջերկրական ծովի ուղղությամբ։ Դրանք ծովն են ընկել Թել Ավիվի ափերի մոտ։ Ի պատասխան՝ իսրայելական զինվորականները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման թիրախներին։ Այս մասին երեկ հայտնել է Reuters գործակալությունը։

Իսրայելական կողմը մասնավորապես հարվածել է ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարթակին և ռազմական հենակետերին։

Այս հարձակումների հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին իսրայելցի զինվորները սպաել են Հորդանան գետի արևմտյան ափին դանակով իրենց վրա հարձակված պաղեստինցու վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում