Թրամփն իրեն անվանել է միակը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը

Թրամփն իրեն անվանել է միակը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է միակը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։

«Ես միակ թեկնածուն եմ, ով կարող է տալ հետևյալ խոստումը. Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը, և հենց այստեղ ենք մենք շարժվում: Մենք շարժվում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ», - ասել է Թրամփը ուրբաթ օրը իր կողմնակիցների առջև կայացած հանրահավաքում: Այովա նահանգում ելույթը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները։

Հանրապետականը ևս մեկ անգամ հայտարարել է, որ եթե հաղթի 2024 թվականի նախագահական ընտրություններում, ապա 24 ժամվա ընթացքում վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությանը։ «Բոլորը մտածում են՝ կարո՞ղ եմ դա անել: Իհարկե, կարող եմ»,- ասել է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում