Յուվենտուսը գնել է Մաքքենիի տրանսֆերը Շալկեից՝ 18,5 մլն եվրոյով
«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում հայտնել է «Շալկեի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիի հետ լիարժեք պայմանագիր կնքելու մասին, որը թուրինյան թիմում հանդես էր գալիս վարձակալության հիմունքներով:
ԱՄՆ-ի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Թուրինյան ակումբը Մաքքենիի համար 18,5 մլն եվրո է վճարել: «Շալկեն» կարող է ևս 6,5 մլն եվրո ստանալ որպես բոնուս:
Ընթացիկ մրցաշրջանում Մաքքենին Ա Սերիայի 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 2017 թվականից կիսապաշտպանը հրավիրվում է ԱՄՆ-ի հավաքական, որի կազմում մասնակցե է 21 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ:
«Յուվենտւսը» 29 խաղից հետո 49 միավոր է վաստակել և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Կարծիքներ