Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 535 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 535 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 535 դեպք: Նախօրեին հայտնի էր դարձել 10 565 դեպքի մասին: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 278 750 դեպք:

Օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսային վարակ ունեցող 452 մարդ: Նախորդ օրը մահացել էր 441 հիվանդ:

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 87 348 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում