Ռուսական «Աէրոֆլոտը» վերականգնում է թռիչքները դեպի Հայաստան
Ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան հայրենական SSJ100 ինքնաթիռներով, հայտնում է ավիափոխադրողը։
«Աէրոֆլոտ»-ը բացում է դեպի Երևան ամենօրյա կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը։ «Աերոֆլոտ»-ի թռիչքները դեպի Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից և կիրականացվեն ներքին Sukhoi Super Jet 100 ինքնաթիռներով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելուց հետո «Աէրոֆլոտը» դադարեցրեց իր թռիչքները մի քանի տասնյակ երկրներ՝ այդ թվում և Հայաստան։ Նման որոշումները պայմանավորված էին արևմտյան պատժամիջոցներով, որոնք ուղղակիորեն վերաբերվում էին ընկերության՝ լիզինգով վերցրած արտասահմանյան արտադրության ինքնաթիռներին։
Կարծիքներ