Ավստրիայի կանցլերն առաջարկել է Վիեննան դիտարկել որպես Պուտինի և Բայդենի հանդիպման վայր

Ավստրիայի կանցլերն առաջարկել է Վիեննան դիտարկել որպես Պուտինի և Բայդենի հանդիպման վայր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է Վիեննան դիտարկել որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հնարավոր հանդիպման վայր: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության մեջ ընդգծվում  է, որ քաղաքը կարող է ընդունել գագաթնաժողովը, եթե դրա անցկացման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերվեն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինին առաջարկել էր անձնական հանդիպում անցկացնել երրորդ երկրում ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններում կուտակված խնդիրները: Ավելի ուշ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարզաբանել էր, որ խոսքը առաջիկա շաբաթների մասին է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում