Մի քանի տոննա սատկած թունավոր ձուկ դուրս է նետվել Լիբանանում Լիտանի գետի ափ

Մի քանի տոննա սատկած թունավոր ձուկ դուրս է նետվել Լիբանանում Լիտանի գետի ափ

Մի քանի տոննա սատկած թունավոր ձուկ դուրս է նետվել լիբանանյան Լիտանի գետի ափ՝ տհաճ հոտ տարածելով մերձակա գյուղերում, հաղորդում է Reuters-ը:

Բնական աղետի պատճառ են դարձել աղտոտված ջրերը: Կամավորները հավաքել են ձնկերի փտած մնացորդները: Ակտիվիստները տարիներ շարունակ նախազգուշացնում էին կոյաղաջրերով եւ թափոններով աղտոտման մասին: Աղբի կույտերը լողում էին սատկած ձկան մոտ: «Դա սկսվել է մի քանի օր առաջ,-ասել է տեղացի ակտիվիստ Ահմադ Ասքարը:-Ձուկը սկսել էր դուրս նետվել ահռելի քանակությամբ... Դա անթույլատրելի է»:

Առնվազն 40 տոննա սատկած ձկներ են հայտնաբերվել մի քանի օր անց, ինչն ակտիվիստներն ու ձկնորսներն անվանել են աննախադեպ քանակություն: Նրանք դիմել են տեղական իշխանություններին պատճառը հայտնաբերելու եւ պատասխանատվության կոչ անելու համար բոլոր նրանց, որվքեր կոյուղաջրերը թափում են գետը:

Այս շաբաթ իշխանությունները հայտարարել են, որ ձուկը թունավոր է եւ կարող է վիրուս փոխանցել՝ կոչ անելով մարդկանց խուսափել ձկնորսությունից Լիտանիի ամբողջ երկայնքով «լուրջ աղետի պատճառով, որը սպառնում է հանրային առողջությանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում