Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Ավելի վաղ, ՔԿ-ն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գառնիկ Իսագուլյանը գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին: Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:
Կարծիքներ