Փարիզի քաղաքապետն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին․ Արայիկ Հարությունյան
Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը։
«Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:
Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,- գրել է ԱՀ նախագահը:
Կարծիքներ