ՀՀ դատախազության աշխատակիցների երեխաներն այցելել են ծնողների աշխատավայր
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, ՀՀ դատախազության աշխատակիցների երեխաներն այցելել են ծնողների աշխատավայր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է երեխաներին, մաղթել ուրախ, անհոգ և խաղաղ մանկություն:
Ըստ աղբյուրի՝ օրվա հերոսները ՀՀ դատախազությունում կազմակերպված ընդունելության ժամանակ մասնակցել են մանկական զվարճախաղերի, կավճանկարչության և մրցույթների:
Կարծիքներ