Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
« Հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում»,- ասաց վարչապետը։
Կարծիքներ