Զելենսկիի կայքում հայտնվել է Ուկրաինայում ամերիկյան միջուկային զենք տեղադրելու մասին խնդրագիր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կայքում այսօր հայտնվել է խնդրագիր, որով առաջարկվում է Ուկրաինայում ամերիկյան միջուկային զենք տեղադրել։
«Տեղադրել ԱՄՆ միջուկային զենքը Ուկրաինայի տարածքում կամ Ուկրաինան դարձնել սեփական միջուկային զենք ունեցող պետություն»,- առաջարկում է նախաձեռնության հեղինակը։ Մինչ այժմ դրան աջակցել է 100-ից քիչ ավել մարդ. որպեսզի Զելենսկին պարտավորեցնի քննարկել և արձագանքել դիմումին, 90 օրվա ընթացքում խնդրագիրը պետք է ստորագրի 25 հազար մարդ։
2015 թվականից ի վեր Ուկրաինայի նախագահի կայքում բազմիցս հայտնվել են առաջարկություններով խնդրագրեր, որոնք վերաբերում էին երկրի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը։ Նրանք բոլորն էլ այնքան ձայներ չեն հավաքել, որ դիտարկվեն պետության ղեկավարի կողմից։
2022 թվականի փետրվարին Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, խոստովանելէ, որ Կիևը կարող է վերանայել իր պարտավորությունները 1994 թվականին ստորագրված Բուդապեշտի հուշագրով, որը նախատեսում էր հրաժարվել միջուկային զենքից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։ Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում նույնիսկ մարտավարական միջուկային զենքի հայտնվելը նշանակում է ռազմավարական սպառնալիք Ռուսաստանի համար։
Կարծիքներ