Մեքսիկայի Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ ձևավորվել է «Ռիկ» արևադարձային փոթորիկը

Մեքսիկայի Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ ձևավորվել է «Ռիկ» արևադարձային փոթորիկը

Ուրբաթ օրը Մեքսիկայի արևմտյան ափերի մոտ Խաղաղ օվկիանոսի վրա ձևավորվել է «Ռիկ» արևադարձային փոթորիկը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter- ում հայտնել է Եղանակի ազգային ծառայությունը:

«Նրա կենտրոնը գտնվում է Գերերո նահանգի Ակապուլկո քաղաքից 430 կմ հարավ-արևմուտք»,-ասվում է գրառման մեջ: Մթնոլորտային երևույթի ներսում քամու արագությունը 18 մ/վ է, մինչև 24 մ/վրկ պոռթկումներով: Ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք 3 մ/վ արագությամբ: Ներկայումս առկա կանխատեսումներով՝ փոթորիկը կուժեղանա։ Սպասվում է, որ հոկտեմբերի 25-ին այն կհասնի Մեքսիկա՝ որպես Սաֆիր-Սիմփսոն սանդղակի I կարգի փոթորիկ:

Ռիկը հորդառատ տեղումներ կբերի Գերերո և Օախակա նահանգներին, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղների և սողանքների: Ափի ալիքների բարձրությունը կարող է հասնել 3 մետրի: Իշխանությունները պոտենցիալ խոցելի տարածքների բնակիչներին կոչ են արել զգույշ լինել և վերահսկել քաղաքացիական պաշտպանության ահազանգերը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում