Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD)։
Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 20:32-ին (ՀՀ ժամանակով՝ 21:32) Նուրհակի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Կարծիքներ