ԱՄՆ-ը Վենեսուելայի քաղաքացիներին թույլ է տվել երկրում մնալ ևս մեկուկես տարի
Ամերիկյան վարչակազմը որոշել է թույլ տալ Վենեսուելայի այն քաղաքացիներին, ովքեր ներքաղաքական սուր ճգնաժամի պատճառով ստիպված են եղել լքել իրենց երկիրը ևս մեկուկես տարի օրինական կերպով մնալ ԱՄՆ-ում։ Այս մասին չորեքշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։
«Ժամանակավոր պաշտպանված անձանց կարգավիճակը երաշխավորում է ԱՄՆ-ում գտնվողներին պաշտպանություն արտաքսումից, եթե իրենց երկրում պայմանները խոչընդոտեն անվտանգ վերադարձին», - ասաց նա: «Սա հենց այն իրավիճակն է, որին բախվել են վենեսուելացիները, ովքեր այստեղ են ժամանել այս տարվա հուլիսի 31-ին կամ դրանից առաջ: Համապատասխանաբար, մենք նրանց տրամադրում ենք օրենքով նախատեսված պաշտպանություն: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ վենեսուելացիները հասկանան, որ նրանք, ովքեր այստեղ են ժամանել 2023 թվականի հուլիսի 31-ից հետո, նման պաշտպանության իրավունք չունեն
Կարծիքներ