Կիևում՝ իրենց սեփական բնակարաններում, մահացած են հայտնաբերվել Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալն ու դուստրը
Կիևում Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Օլգա Միխայլովնա Կոլինկոյին մահացած են գտել սեփական տանը, իսկ դստերը՝ Յարոսլավային՝ մոտակայքում գտնվող բնակարանում։
Այս մասին հայտնել է ուկրաինական «Зеркало недели» պարբերականը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմինների իր աղբյուրներին։
Օլգա Կոլինկոյին հայտնաբերել են հունվարի 10-ին, երբ բնակարանային գրասենյակի աշխատակիցները, ոստիկանների ներկայությամբ, կոտրել են նրա տան դուռը։ Իրավապահներին հրավիրել են հարևանները, քանի որ նախորդ օրը ջրի արտահոսք է եղել, ինչին տան տերերը չենարձագանքել:
Հայտնի է, որ 71-ամյա Օլգա Կոլինկոն երկար տարիներ ծանր հիվանդ էր և դուրս չէր գալիս փողոց։ Նրան խնամել է դուստրը, որին մահացած են գտել մոտակա բնակարանում։
Դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը և փորձագետները՝ պարզելու կանանց մահվան հանգամանքները։
Կարծիքներ