4 աղբաման, 5 ցուցարար. Գալստանյանի աջակիցների ակցիան Երևանի երկու փողոցում

4 աղբաման, 5 ցուցարար. Գալստանյանի աջակիցների ակցիան Երևանի երկու փողոցում

Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կոչով այսօր վաղ առավոտից պետք է շարունակվեին անհնազանդության գործողությունները:

Նախորդ 2 օրվա համեմատ, այսօր ավելի քիչ մարդիկ են մասնակցում գործողություններին:

Մի քանի անդամից կազմված փոքրաթիվ խմբերը աղբամաններով փակում են փողոցներ ու ճանապարհներ, որոշ փողոցներում, օրինակ՝ Աբովյանում ու Տերյան-Արամի խաչմերուկում, աղբամանները հավասար են ցուցարարների թվին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում