Սպասվում են տեղումներ, հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում մայիսի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին արևմտյան է 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Երևանում մայիսի 15-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Կարծիքներ