Կիսիդան հայտարարել Է Բայդենի հետ հնարավորինս շուտ հանդիպելու մտադրության մասին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հնարավորինս շուտ հանդիպում անցկացնելու՝ իր մտադրության մասին:
«Այդ հարցը տակավին մշակվում Է, սակայն ես մտադիր եմ հնարավորինս շուտ հանդիպել նախագահ Բայդենի հետ հանուն ճապոնա-ամերիկյան դաշինքի հետագա ամրապնդման»,- ասել Է Կիսիդան: Ավելի վաղ NHK հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ Կիսիդայի ուղեւորությունն ԱՄՆ եւ երկու ղեկավարների հանդիպումը կհետաձգվեն 2022 թվական՝ աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ