Հրդեհի հետեւանքով Իրաքի հիվանդանոցներից մեկում զոհվել է 27 մարդ

Առնվազն 27 մարդ է զոհվել եւ 46-ը՝ վիրավորվել Բաղդադի Իբն ալ Հաթիբ հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքում, հաղորդում է ВВС ռուսական ծառայությունը:
Հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան թթվածնային բալոնների պայթյունի պատճառով: Իրաքի վարչապետ Մուտտաֆա ալ Քադիմին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: Նա նաեւ հայտարարել է ողբերգության պատճառները հետաքննելու մեկնարկի մասին:
Հետաքննիչներն արդեն հարցաքննության են հրավիրել հիվանդանոցի ղեկավարությանը, վարչակազմին եւ անվտանգության ծառայության աշխատակիցներին, ասված է Իրաքի կառավարության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Կարծիքներ