Մեքսիկայում սպանվել է տեղական իշխանությունների մարմնում պատգամավորի թեկնածուն
Տեղական օրենսդիր մարմնում պատգամավորի թեկնածու Ֆրանսիսկո Ռոչան սպանվել է նախօրեին Մեքսիկայի հյուսիս-արեւելքում՝ Թամաուլիպաս նահանգի Սյուդադ Վիկտորիա քաղաքում: Քաղաքական գործի սպանությունը հաստատել է շրջանի դատախազությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
Քննության նախնական տվյալներով՝ սպանությունը կապված չի եղել Ռոչիի քաղաքական գործունեության հետ: Ընդ որում՝ հաշվեհարդարի հնարավոր դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվել:
Ռոչան սպանվել է Թամաուլիպասում Մեքսիկական բնապահպանական կանաչ կուսակցության առաջնորդ Քարեն Քասթրեհոնի հետ հանդիպումից երկու ժամ անց. թեկնածուն անդամակցում էր այդ կուսակցությանը:
Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի սեպտեմբերին Մեքսիկայում հանցագործությունների զոհ է դարձել ավելի քան 60 քաղաքական գործիչ:
Կարծիքներ