Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- X-ի միկրոբլոգում գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրոզնիում մառախուղի պատճառով ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, վերաուղղորդվել է Մախաչկալա, ապա՝ Ակտաու, քաղաքի մոտակայքում, սակայն, ինքնաթիռը կործանվել է, կան զոհեր:
Կարծիքներ